ԱՄՆ-ը չի ցանկանում հեղափոխության հասնել Իրանում, սակայն այդ երկրում փոփոխությունների հույս ունի` հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին չփորձել միջամտել Իրանի ներքին գործերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դիտմամբ օգտագործում է Իրանի իրավիճակը՝ փորձելով խարխլել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կայունությունը։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հավելյալ ուժեր է տեղակայել բախումների էպիկենտրոն դարձած երեք նահանգներում, զգուշացնելով՝ ցուցարարները կպատժվեն ամենախիստ ձևով:
Բողոքները, որոնցով պարուրված է Իրանը, ամենամասշտաբայինն են վերջին տասնամյակում` գրում է Der Spiegel-ը։ Բայց մեկ շաբաթ անց էլ պարզ չէ` ի՞նչ են իրականում ցանկանում ցուցարարները և բողոքի ցույցերը ի վերջո չե՞ն ծառայի իշխանությանը։ 2
Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:
Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները:
«Արևմտյան Հայաստան» նոր և ինքնատիպ ստեղծագործությունն արդեն համացանցում է
Թառահար Միքայել Ոսկանյանը հանրության դատին է ներկայացրել «Արևմտյան Հայաստան» ստեղծագործությունը: Երաժշտության հեղինակը Խաչիկ Եղոյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը: Ստեղծագործությունն արդեն հասանելի է Youtube սոցիալական ցանցում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել խուսափել բռնության տարածումից Իրանում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են` ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...